Թումանյան քաղաքի Բաղրամյան փողոցում, հունվարի 8-ին, ժամը 22.00-ի սահմաններում, իրար են բախվել «Օպել Վեկտրա» եւ «ԳԱԶ-24» մակնիշի ավտոմեքենաները:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ «Օպել-Վեկտրա»-ի 2 ուղեւորները եւ «ԳԱԶ-24»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Կատարվում է քննություն: