Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության եւ «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողները հունվարի 8-ին, ժամը 16.00-ին, «Զվարթնոց» օդանավակայանում հայտնաբերել են 55-ամյա Արմեն Հ.-ին:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նա 2012 թ. օգոստոսի 31-ից ԱՄՆ իրավապահ մարմինների կողմից հետախուզվում էր ԱՄՆ քրեական օրենսգրքի 846 հոդվածի 21-րդ մասի /թմրադեղերի ապօրինի պահելը` դրանք իրացնելու նպատակով/ մեղադրանքով: