Իրանի Իսլամական Հանրապետության տարածքում, այսօր՝ հունվարի 9-ին, երկրաշարժ է գրանցվել:

Ինչպես հաղորդում է Թեհրանի համալսարանի երկրաբանության ինստիտուտի սեյսմոլոգիական ծառայության կենտրոնի կայքը, երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Խորմուզգան նահանգում գտնվող Քիշ կղզու մոտ: Ստորերկրյա ցնցումների ուժգնությունը կազմել է 4,3 բալ: Հիպոկենտրոնը գտնվել է 16 կմ խորության վրա:

Երկրաշարժը տեղի է ունեցել Քիշ կղզում 27 կմ հեռավորության վրա:

Զոհերի եւ ավերածությունների մասին տեղեկություններ չկան: