Տվյալ փուլում Ուկրաինան մտադիր է բնական գազ ներկրել միայն ՌԴ-ից, այլ ոչ թե Եվրոպայից, քանի որ ռուսական գազի սակագինը ցածր է: Այդ մասին հայտարարել է Ուկրաինայի էնրգետիկայի եւ արդյունաբերության նախարար Էդուարդ Ստավիցկին:
«Առայժմ մենք գազը գնում ենք՝ գնի նկատառումներից ելնելով: Առայժմ կգնենք ռուսական գազը, քանի որ այն այսօր ավելի էժան է», - ասել է Ստավիցկին, գրում է ՈՒՆԻԱՆ-ը:
Հիշեցնենք, որ 2013թ. դեկտեմբերի 17-ին Մոսկվայում Ուկրաինայի եւ Ռուսաստանի նախագահների հանդիպման ժամանակ ուկրաինա-ռուսական միջպետական հանձնաժողովի նիստի շրջանակներում պայմանավորվածություն էր ձեռք բերվել, որ Ռուսաստանն Ուկրաինայի համար գազի գինը կէժանացնի մինչեւ 268,5 դոլար հազար խմ-ի դիմաց՝ նախկին 400 դոլարի փոխարեն:




























