Գավառում, այսօր` հունվարի 9-ին ինքնասպանություն է տեղի ունեցել: Վաղ առավոտյան քաղաքի Հացառատ թաղամասում տանը կից ավտոտնակում հայտնաբերել են թաղամասի բնակիչներից մեկի դին` կախված վիճակում:

Վերջինս 63 տարեկան էր: Այլ մանրամասներ դեռ հայտնի չեն:

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնել են, որ փաստի առթիվ քրեական գործ է հարուցվել, կատարվում է քննություն: