Պատմության ընթացքում առաջին անգամ Վենեսուելայի ԿԲ դադարեցրել է վիճտվյալների պարբերական հրապարակումը՝ երկրում տնտեսական ճգնաժամի պատճառով, հաղորդում է Bloomberg-ը:
Կարգավորողը որոշել է հետաձգել տնտեսական աճի, պետական ծախսերի ու արտարժույթի փոխարկման վերաբերյալ նախնական տվյալները, հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը:
Երկրում գնաճի մասին տեղեկությունները ԿԲ-ն չի հրապարակում դեռեւս նոյեմբերից ի վեր: Վիճակագրական տվյալների հրապարակման դադարը կարող է համգեցնել պետական պարտքերի ավեացմանը, քանի որ ներդողները զրկվում են պետական պարտատոմսերում ներդրումներ կատարելու ռիսկերը գնահատելու հնարավորությունից: Այս տարի Վենեսուելան նախատեսում է միջազգային շուկաներում 10 մլրդ ոլարի պարտք վերցնել:




























