Այսօր` հունվարի 9-ին պաշտոնանկություններ են տեղի ունեցել ոստիկանության համակարգում:
NEWS.am-ին հայտնի է դարձել, որ այսօր զբաղեցրած պաշտոնից ազատվել են Դիլիջանի բաժնի ղեկավար կազմի ներկայացուցիչները բաժնի պետ Արթուր Եգանյանը, քրեական եւ քննչական վարչության պետերը:
NEWS.am-ի տեղեկություններով՝ առաջիկայում եւս համակարգում սպասվում են կադրային փոփոխություններ:





























