Փրկարար ծառայությունը հունվարի 9-ին, ժամը 13.52-ին տեղեկատվություն է ստացել , որ «Հ-25» միջհամանայքնային ավտոճանապահի՝ Լոռու մարզի Հաղպատ-Ծաղկաշատ 3-րդ կմ-ում, հարակից ժայռից տեղի է ունեցել քարաթափում, ինչից փակվել է ավտոճանապարհը, առկա է կրկին քարաթափման վտանգ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել օպերատիվ խումբը:

Հրշեջ-փրկարարները տեղի ուժերով իրականացրել են ավտոճանապարհի մաքրման աշխատանքեր, ինչից ավտոճանապարհը դարձել է միակողմանի անցանելի: