Հայաստանի բոլոր միջպետական եւ միջհամայնքային ավտոճանապարհները, հունվարի 10-ի ժամը 09.00-ի դրությամբ հիմնականում անցանելի են:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ Երեւան-Սեւան ավտոճանապարհին եւ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում առկա է մառախուղ:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն մարդատար՝ մինչեւ 30 նստատեղ ունեցող ավտոմեքենաների համար` անվաշղթաների կիրառման դեպքում:





























