Հայաստանի ԱԻՆ-ում, հունվարի 9-ին, ժամը 21.46-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Խարբերդի ամառանոցների թիվ 12 փողոցի մոտակայքում «ՎԱԶ-21010» մակնիշի ավտոմեքենան առջեւի մասով թեքվել է դեպի ձորակը:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ՀՆՓԱԻԿ փրկարար ջոկատը:

Պարզվել է, որ Ս.Հ.-ին պատկանող «ՎԱԶ-21010» մակնիշի 09 ՍՍ 572 համարանիշի ավտոմեքենան մերկասառույցի հետեւանքով հայտնվել է արգելափակման մեջ:

Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել երթեւեկելի հատված: