Բելգիայի Սենատը բանաձեւ է ընդունել, որտեղ անհանգստություն է հայտնում Ռուսաստանում մարդու իրավունքների վիճակի վերաբերյալ: Միաժամանակ, փաստաթղթում բացակայում է Սոչիում տեղի ունենալիք ձմեռային Օլիմպիադայի բացման արարողության բոյկոտը պաշտպանելու կետը:

Հաղորդվում է, որ Օլիմպիադա-2014-ի բացման արարողությունը բոյկոտելու դրույթն առաջարկել են «կանաչների» կուսակցության անդամները: Նրանք կոչ են արել կառավարությանը եւ Բելգիայի օլիմպիական կոմիտեին՝ բելգիացի մարզիկների մարզահագուստների վրա Ռուսաստանում մարդու իրավունքները հարգելու կոչեր տեղադրել, հաղորդում է «Ինտերֆաքսը»:

Միաժամանակ, սենատորների մեծ մասը վկայակոչել է Բելգիայի ԱԳ նախարար Դիդյե Ռեյնդերսին, որը հայտարարել էր, որձմեռային օլիմպիկան խաղերին պատվիրակություններ ուղարկելը բոլոր դեպքերում բելգիական ավանդույթ չէ: