Պաղեստինի ազատագրման կազմակերպությունը դատապարտել է   Սիրիայի Յարմուկ ճամբարում խաղաղ քաղաքացիներին գնդակոծած գրոհայինների գործողությունները, որոնց վերջիններս դիմել էին ծանր հիվանդ բնակիչների՝ բուժօգնություն ստանալու նպատակով ճամբարից հեռանալը կանխելու համար: 

Դա տեղի էր ունեցել այն բանից հետո, երբ պաղեստինցի փախստականների  ճամբարից հիվանդ բնակիչներին տարհանելու վերաբերյալ համաձայնություն էր ձեռք բերվել, փոխանցում է միջազգային պետական «Դամասկոս» ռադիոկայանը:

Դամասկոսում Պաղեստինի դեսպան Անվար Աբդել-Հադին հայտարարել է, որ ահաբեկչական խմբավորումները պատասխանատվություն են կրում ճամբարում հումանիտար իրավիճակի վատթարացման եւ բուժօգնություն ստանալու պայմանների  բացակայության համար: Նա այդ գործողությունները որպես խաղաղ բնակիչներին պատանդ վերցնել  է բնութագրել: Ըստ նրա՝ պաղեստինցիների տառապանքներին վերջ դնելու համար անհրաժեշտ է  ճամբարը մաքրել գրոհայիններից եւ սատարել բնակիչների տունդարձին: