Նյու Յորք նահանգի Չատովկա շրջանում ամերիկացի Քրիստոֆեր Շեֆերը Պոմֆրետ քաղաքի խորհրդի նիստում ելույթի ժամանակ քամիչը գլխին է երդում տվել, հայտնում է  Politix-ը:

Շեֆերի խոսքով՝ ինքը դրանով ցանկացել է դավանանքի ազատության իր իրավունքն ազդարարել. քաղաքական գործիչը «Թռչող մակարոնային հրեշ» պարոդիական եկեղեցու անդամ է: Հայտնի չէ, թե քաղաքի իշխանություններն ու գործընկերներն ինչպես են ընդունել նրա այս քայլը, տեղեկացնում է Lenta.ru-ն:

Կրոնական ուղղության հիմնադիր Բոբի  Հենդերսոնը գովել է  Շեֆերին: