Բաքվի կենտրոնում հունվարի տասի ցերեկը մի քանի տասնյակ երկաթուղային ոլորտի աշխատողներ բողոքի ակցիա են կազմակերպել:

Ինչպես ադրբեջանական լրատվամիջոցներն են հաղորդում, ակցիայի անցկացման պատճառը երկաթուղում աշխատող տղամարդկանց իրավունքների խախտումն է եղել:

Երկաթուղային աշխատողները պահանջում են, որ առանց աշխատանքի են մնացել այն պատճառով, որ դուր չեն եկել Երկաթուղու վարչության ղեկավարությանը ու այդ պատճառով հեռացվել են աշխատանքից:

Գործազուրկ դարձածները ընկերությանը մեղադրում են նրանում, որ միջազգային երթուղիներում տղամարդկանց փոխարինել են կանայք:

Մինչ այդ մամուլի ծառայության ղեկավար Նադիր Ազմամեդովը երկաթուղայինների բոլոր պահանջները անհիմն է կոչել: