Երեւանի Աբովյան փողոցի թիվ 54 հասցեի դիմաց, հունվարի 9-ին, ժամը 10.00-ին, թիվ 14 երթուղու «Հիգեր» մակնիշի ավտոբուսը կտրուկ արգելակել է, ինչի հետեւանքով ուղեւորը սրահում վայր է ընկել եւ մարմնական վնասվածքներով տեղափոխվել հիվանդանոց:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ կատարվում է քննություն:





























