Բաղրամյան-Արտամետ ավտոճանապարհին, հունվարի 9-ին, Mitsubishi Montero մակնիշի ավտոմեքենայով Արտագեսի գյուղապետ Անահիտ Դավթյանի ամուսինը` 50-ամյա Տոնական Ղազարյանը, մեքենայով հարվածել է Նոր-Արտագես գյուղի բնակիչ Զադա Բրոյանին պատկանող ոչխարներին: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Տոնական Ղազարյանը:
Նրա խոսքով՝ իր մեքենան 3-տոննայանոց է, հետեւաբար հարվածից 27 ոչխար սատկել է: Պատճառն, ըստ նրա, մառախուղն է եղել, բացի այդ, ոչ մի լուսային եւ ձայնային ազդանշան չի եղել:
«Մառախուղի մեջ հայտնված դեմս հազիվ տոռմուզով պահել եմ: Վնասի հատուցման համար մեքենան ԿԱՍԿՈ եւ ԱՊՊԱ է արված: Եթե գտան, որ մեղավոր եմ, կփոխհատուցեմ: Իմ մեքենային էլ է լուրջ վնաս պատճառվել, քանի որ ոչխարները չոր ոսկոր են»,- ավելացրեց Տոնական Ղազարյանը:
Մանրամասները ավելի ուշ:





























