Երեւանի Շերամի փողոցի թիվ 108 հասցեի մոտ, հունվարի 9-ին, ժամը 08.00-ին, «Լենդ-Ռովեր»  մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 57-ամյա տղամարդուն:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նա մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն: