Տավուշի մարզի Նոյեմբերյան քաղաքի Զ. Անդրանիկի փողոցի բնակիչ 84-ամյա Ք. Մ.-ն, հունվարի 9-ին ժամը 10.00-ի սահմաններում տանից դուրս է եկել եւ չի վերադարձել:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ քաղաքացու որոնողական աշխատանքների համար անհրաժեշտ է եղել փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել հրշեջ- փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:
Կողբ գյուղի գերեզմանատան մոտ հայտնաբերվել է Ք. Մ.-ն:





























