Ամերիկացի ծովային հետեւակայինները Աֆղանստանում պատահաբար սպանել են 4-ամյա տղայի՝ նրան հակառակորդ համարելով, որը կարող է հարձակվել ռազմաբազայի վրա, հաղորդում է Reuters գործակալությունը:
Գիլմենդ նահանգի կառավարությունում, որտեղ տեղի է ունեցել միջադեպը, պարզաբանել են, որ սխալի պատճառը փոշին ու վատ տեսանելիությունն են եղել:
Աֆղանական իշխանությունները արդեն մեկնաբանել են տղայի սպանությունը: Երկրի նախագահի մամուլի ծառայությունում հայտարարել են, որ բնակչության թվում զոհերից խուսափելու համար ՆԱՏՕ-ն անմիջապես պետք է դադարեցնի ռազմական գործողությունները բնակավայրերում, փոխանցում է « Lenta.ru»-ն:





























