Դերասանուհի Լուիզա Ղամբարյանն այսօր՝ հունվարի 10-ին, վթարի է ենթարկվել: NEWS.am-ի թղթակցին ոստիկանության լրատվական ծառայությունից հայտնեցին, որ Փափազյան-Արամ Խաչատրյան փողոցների խաչմերուկում ժամը 14:10-ի սահմաններում բախվել են Լուիզա Ղամբարյանի վարած KIA եւ Ս. Չ.-ի Daewoo Nexia մակնիշի մեքենաները:
Վթարի հետեւանքով տուժածներ չկան, միայն գույքային վնաս է հասցվել:





























