Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Մալազիա կատարած այցի ժամանակ հայտարարել է, թե «մեծ կաշառք» գործողության հետեւանքով բավականին շատ անմեղ մարդիկ են հայտնվել ճաղավանդակների հետեւում։

Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ պաշտոնական այցով Մալազիայում գտնվող Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, անդրադառնալով 2013-ի դեկտեմբերի 17-ի «մեծ կաշառք» աղմկոտ գործողությանը, հայտարարել է, թե դրա հետեւանքով շատ անմեղ մարդիկ են բանտում հայտնվել։

«Եթե 1997-ի փետրվարի 28-ին տեղի ունեցածը «պոստմոդեռն» հեղաշրջում էր, ապա սա «դոստմոդեռն» է (դոստ-թուրքերեն նշանակում է բարեկամ-խմբ)»,-ասել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։