Նախկինում 4 անգամ դատապարտված Հակով Գ.-ն մեղադրվում է Մաշտոցի պողոտայում գտնվող գետնանցման կացարանում  Սուսաննա Հ,-ին ծեծելու եւ քիթը կոտրելու մեջ: Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանից NEWS.am-ը տեղեկացավ, որ սույն գործը քննվելու է իրենց մոտ: 

Գործի նյութերի համաձայն՝ Հակով Գ.-ն Երեւանի Մաշտոցի պողոտայում գտնվող գետնանցման կացարանում վիճաբանել է Սուսաննա Հ.-ի հետ, բռնություն գործադրելով քաշքշել, հարվածել է վերջինիս դեմքին, որի ընթացքում Սուսաննա Հ.-ն ստացել է առողջության միջին ծանրության վնաս` քթի, աջ ակնակապճի շրջանների փափուկ հյուսվածքների սալջարդների, քթոսկրի, ձախ այտոսկրի կոտրվածքների ձեւով, առողջության տեւական քայքայումով:

Քրեական գործ է հարուցվել 113 հոդվածի 1-ին մասով: Խափանման միջոց ընտրվել է բնակավայրից չհեռանալու մասին ստորագրությունը: Գործը դատարան է ստացվել հունվարի 10-ին: Առաջիկայում կնշանակվի դատական քնության օրը: