Մեծ Բրիտանիայում ծրագրում են խստացնել քրեական պատասխանատվությունը՝ ահաբեկչական նախապատրաստություն անցնելու համար:
Երկրի կառավարությունը նախապատրաստել է օրինագիծ, որի համաձայն այն անձանց համար, որոնք մեղադրվում են ահաբեկչություն նախապատրաստելու մեջ, կդատապարտվեն տասնչորս տարուց մինչեւ ցմահ, հաղորդում է «Gazeta.Ru»-ն՝ վկայակոչելով The Telegraph-ը:
Մինչ այս Միացյալ թագավորությունում ցմահ ազատազրկման էին դատապարտվում միայն նրանք, ովքեր մասնակցել էին ահաբեկչություններին:





























