Չեխիայի վարչապետի պաշտոնը կզբաղեցնի Չեխական սոցիալ-դեմոկրատական կուսակցության ղեկավար Բոգուսլավ Սոբոտկան, քանի որ «նա կատարել է բոլոր նախապայմանները»: Այս մասին հայտարարել է երկրի նախագահ Միլոշ Զեմանը:

«Ես սովոր եմ պահել խոստումս»,-հավելել է երկրի ղեկավարը Պրահայում: Այս մասին հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը:

Ընդգծվում է, որ գլխավոր նախապայմանը, որը դրել էր Զեմանը, եռակուսակցական կոալիցիոն կառավարություն ստեղծելու մասին պայմանագիր ստորագրելն էր, որը պետք է ստորագրվեր հունվարի վեցից ոչ ուշ: