Գործարար Ռուբեն Մասումյանի՝ «Բենզին Ռուբո»-ի վրա կատարված հարձակման դեպքի առիթով հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:  Այդ մասին հայտնում է «Փաստինֆոն»:

Քրգործը հարուցվել դիտավորությամբ մեկ ուրիշին մարմնական վնասվածք պատճառելու կամ առողջությանն այլ ծանր վնաս պատճառելու համար, եւ հոդվածը նախատեսում է ազատազրկում:

Հիշեցնենք՝ Ռուբեն Մասումյանը, ով հանրությանն առավել հայտնի է «Բենզին Ռուբո» մակնավամբ, դեկտեմբերի 15-ին գանգուղեղային վնասվածքով, ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել էր «Էրեբունի» բժշկական կենտրոն:  

Գործարարի վրա հարձակում  տեղի է ունեցել Գումի շուկայի հարակից տարածքում: Այստեղ անհայտ անձը թիկունքից քարով հարվածել է նրա գլխին ու դիմել փախուստի:

Առավել մանրամասն սկզբնաղբյուր կայքում: