«Հայկական ժամանակ» թերթը զրուցել է ՀՀ-ում Ուկրաինայի նախկին դեսպան Ալեքսանդր Բոժկոյի հետ։ Հատված հարցազրույցից.
«Կարծիքներ են հնչում, որ Ռուսաստանը ցանկանում է տարածաշրջանում իշխանություն պահպանել եւ դրա համար ջանք չի խնայում եւ գործի է դնում ճնշման մեթոդը։ Ի՞նչ եք կարծում, Ռուսաստանին կհաջողվի՞ հասնել իր նպատակին։
Ինձ թվում է, որ Ռուսաստանը Հայաստանի եւ Ուկրաինայի վրա ճնշում գործադրելով միայն դանդաղեցրել է այդ երկրների՝ դեպի Եվրոպա տանող ընթացքը։ Չի կարելի հետ պտտել հասարակության զարգացման օրենքները, վերադառնալ իրեն սպառած նախկին ԽՍՀՄ-ի տարբերակին՝ այն հակազդելով Արեւմուտքին, քանի որ Ռուսաստանին չեն բավարարի իր ունեցած տնտեսական եւ տեխնոլոգիական ռեսուրսները։ Ցավոք, մենք կրկին ձեզ հետ միասին հայտնվումենք, այսպես կոչված, «մոխրագույն գոտում», չնայած որ եվրաինտեգրումը մեր երկրներին կարող էր տալ անհրաժեշտ տնտեսական զարգացման դինամիկա եւ սոցիալական զարգացման հեռանկարներ»։
Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում





























