Իսրայելից արտաքսել են Հյուսիսային Իռլանդիայի «Դաշինք» կուսակցության երիտասարդական թեւի առաջնորդ Հերիր Սփեդինգին:
Երկրի իշխանությունները նրան մեղադրել էին պաղեստինամետ գործողություններ կատարելու մեջ: Նման եզրակացություն էր արվել Twitter սոցցանցում իր հրապարակոմների հիման վրա, հայտնում է BBC-ն:
«Նրան ձերբակալել են, քանի որ սոցցանցերում իր քարոզչությունն Իսրայելի իշխանությունները դիտարկում են որպես կայունության սպառնալիք: Նրան կասկածում են, որ գտնվելով Իսրայելում, կարող է բողոքի ցույցեր ծրագրել», - հայտնել է բրիտանական խորհրդարանի «Դաշինք» կուսակցության անդամ Նաոմի Լոնգը:
Հաղորդվում է, որ Սփեդինգը Իսրայել է այցելել սեփական ցանկությամբ:
Այնտեղ նա մտադիր է հանդիպել իսրայելցի մի քանի քաղաքական գործիչների եւ ոչ կառավարական կազմակերպությունների անդամների հետ:
Սակայն Իսրայելում նրան հաջողվել էր մնալ մեկ օր: 23-ամյա քաղաքական գործիչը Թել Ավիվի օդանավակայան ժամանելուն պես ձերբակալվել էր Իսրայելի հատուկ ծառայությունների կողմից:
Սփեդինգին արգելել են երկիր մտնել առաջիկա 10 տարվա ընթացքում: Նա Մեծ Բրիտանիա է վերադարձել հենց հաջորդ չվերթով:





























