Կոլումբիայի մայրաքաղաք Բոգոտայի քաղաքապետ Գուստավո Պետրոն սպառնացել է փողոց դուրս բերել իր համախոհներին եւ անժամկետ գրավել քաղաքի կենտրոնը, եթե իր պաշտոնանկության վերաբերյալ վճիռը չեղյալ չհայտարարվի:

Նախկին քաղաքապետը ելույթ է ունեցել տասնյակ հազարավոր մարդկանց առաջ, որոնք հավաքվել էին իրեն զորակցող հերթական ցույցին, հայտնում է BBC-ն:

 Պետրոն պաշտոնանկ էր արվել անցյալ տարվա դեկտեմբերին` Կոլումբիայի գլխավոր դատախազի վճռով: Ավելին, նախկին քաղաքապետին արգելել էին նաեւ պետական պաշտոններ զբաղեցնել առաջիկա 15 տարվա ընթացքում:

Ձախ քաղաքական գործիչ Պետրոն մեղադրվում է մայրաքաղաքային աղբահանության ծառայության վատ կառավարման մեջ, սակայն նա անձամբ իրեն համարում է աջ ուժերի դավադրության զոհ: