ՄԱԿ-ի ԱԽ-ի ներկայացուցիչները դատապարտել են Իրաքի Անբար նահանգում «Ալ Քաիդայի» հետ կապված գրոհայինների ներխուժումը եւ աջակցություն հայտնել երկրի անվտանգության ուժերին։
«Անվտանգության խորհուրդը դատապարտում է հարձակումները, որոնք գործել է «Ալ Քաիդայի» մասնաճյուղ «Իրաքի եւ Լեւանտի իսլամական պետություն» շարժումը՝ փորձելով ապակայունացնել երկրի եւ տարածաշրջանի իրավիճակը», - նշված է ԱԽ նախագահ Զեյդ Ռաադ Զեյդ ալ Հուսեյնի հայտարարությունում։
Փաստաթղթում, մասնավորապես, ընդգծվում է, որ «Իրաքի անվտանգության ուժերը, տեղի ոստիկանությունը եւ Անբար նահանգի ցեղերը մեծ տղամարդկություն են ցուցաբերում՝ պայքարելով գրոհայինների դեմ»։ ԱԽ-ն բոլորին, այդ թվում՝ տեղի ցեղերին, կոչ է արել «ընդլայնել եւ խորացնել համագործակցությունը բռնության եւ ահաբեկչության դեմ պայքարում», նաեւ նշել է «ազգային երկխոսության եւ միասնականության բացառիկ կարեւորությունը», հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը։





























