Էկվադորի իշխանությունները հայտարարել են ամերիկյան Chevron ընկերության կողմից երկրի ղեկավարության էլեկտրոնային փոստին հետեւելը հաստատող տվյալների առկայության մասին ։

«Chevron-ը կոտրել է իմ, նախագահի եւ դատախազի էլեկտրնային փոստը», -Gama TV-ի հետ հարցազրույցում հայտարարել է նախագահի իրավական հարցերով քարտուղար Ալեքսիս Մերան։

Նրա խոսքով՝ ապացույցները հայտնաբերվել են ընդդիմադիր պատգամավոր Քլեվեր Հիմենեսի եւ նրա օգնականի նկատմամբ տարվեղ հետաքննության ընթացքում։

 «Ի զարմանս մեզ, նրանց փաստաթղթերի մեջ գտնվել է նաեւ այս տեղեկությունը, եւ այս առթիվ նրանք պետք է բացատրություններ տան», - ասել է Մերան, որի խոսքերը մեջբերում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով լատինամերիկյան լրատվամիջոցները։

Իր հերթին Chevron-ը հայտարարել է տվյալ մեղադրանքների անհիմն լինելու մասին։ 

Հաղորդվում է, որ Էկվադորի եւ Chevron ընկերության հակամարտությունը կապված է 1970-1980թթ.  Texaco ընկերության կողմից Ամազոնկայի շրջանում ջրի աղտոտվածության դատական գործի հետ։ Վերոնշյալ ընկեությունը 2001թ.-ից Chevron-ի տնօրինման տակ է։

Էկվադորի եւ Արգենտինայի դատարանների 2012թ. որոշման համաձայն՝ Chevron-ը պետք է մինչեւ 9,51 մլրդ տուգանք վճարի բնապահպանական վնաս հասցնելու  համար։