Թաիլանդի մայրաքաղաք Բանգկոկում ընդդիմադիրների ճամբարի գնդակոծության արդյոնքում առնվազն վեց մարդ վիրավորվել է։
Բանգկոկի կենտրոնի ժողովրդավարության հուշարձանի մոտ գտնվող ցուցարարների ճամբարը անհայտ անձինք գնդակոծել են անցնող գիշերը։
Հաղորդվում է, որ առաջին գրոհի ժամանակ ոտքի վնասվածք է ստացել մի դեռահաս։ Եվս մեկ մարդ վիրավորվել է ինքնաշեն պայթուցիկի պայթյունից, որը նետել են ցուցարարների վրա։
Երկրորդ հարձակումը տեղի է ունեցել մեկուկես ժամ անց։ 20 մոտոցիկլետներով եւ երեք ավտոմեքեններով ժամանած խումբը կրակ է բացել ցուցարարների ուղղությամբ։ Չորս մարդ վիրավորվել է եւ տեղափոխվել հիվանդանոց, հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով տեղի լրատվամիջոցները։





























