Երեւանում օրեր առաջ վթարի է ենթարկվել դերասան-շոումեն Գրիշա Աղախանյանը: NEWS.am-ի թղթակցին Ճանապարհային ոստիկանությունից հայտնեցին, որ հունվարի 8-ին, ժամը 19.10-ի սահմաններում, Մաշտոց-Թումանյան փողոցներին խաչմերուկում միմյանց են բախվել «Նիսսան», «Ֆոլքսվագեն» եւ «Շեվրոլետ» մակնիշի մեքենաները: Բարեբախտաբար, տուժածներ չկան, վնասը միայն նյութական է:
«Շեվրոլետ» մակնիշի մեքենան վարել է Գրիշա Աղախանյանը: Դեպքի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Նշենք, որ տարեսկիզբը վատ մեկնարկեց հայ շոու բիզնեսի ներկայացուցիչների համար, այս տարվա առաջին օրերին վթարի են ենթարկվել երգչուհի Լիլուն, դերասանուհի Լուիզա Ղամբարյանը, հիմա էլ՝ Գրիշա Աղախանյանը:





























