Քաղաքացի Ա. Ա.-ի հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով` ՀՀ ՔՕ 309-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
ՀՔԾ մամուլի ծառայությունից հայտնում են, թե ըստ քաղաքացի Ա. Ա.-ի հաղորդման` 2011 թվականի աշնանը ոստիկանության Արտաշատի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի չորս աշխատակիցներ, իր կամքին հակառակ, ապօրինի մուտք են գործել իր առանձնատուն եւ առանց դատարանի օրինական որոշման կատարել խուզարկություն:
Ա. Ա.-ն հայտնել է նաեւ, որ 2013 թվականի մարտ ամսին քրոջ հետ ներկայացել է ոստիկանության Արտաշատի բաժին՝ ցանկանալով հաղորդում տալ մեկ այլ անձի կողմից իրենց պատկանող գույքը դիտավորությամբ ոչնչացնելու վերաբերյալ: Ոստիկանության բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետը հոգեբանական ճնշում է գործադրել քրոջ նկատմամբ, որպեսզի վերջինս հրաժարվի իր ներկայացրած հաղորդումից:
Կատարվում է նախաքննություն:





























