Հունվարի 10-ին, ժամը 00.40-ին, «BMW X 5» մակնիշի ավտոմեքենան Երեւանի Տերյան փողոցի թիվ 71 շենքի դիմաց բախվել է «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենայի, ինչի հետեւանքով վերջինիս ուղեւորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե կատարվում է քննություն: