Դեկտեմբերի 15-ին կատարված հարձակումից  հետո հայտնի գործարար Ռուբեն Մասումյանը («Բենզին Ռուբոն») ընդամենը օրերս է դուրս գրվել հիվանդանոցից: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց  «Էրեբունի» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքի վարիչ Արմեն Մուրադյանը:

Հարձակումից հետո հայտնի գործարարը հիվանդանոցում անց է կացրել գրեթե մեկ ամիս: Արմեն Մուրադյանի փոխանցմամբ՝  Ռուբեն Մասումյանի առողջական վիճակը կայուն է, հանգիստ, որոշ ժամանակ է պետք, որպեսզի լրվի ապաքինվի: «Նա քայլում է, խոսում է, միջադեպը չնչին հետեւանքներ է թողել, որոնք կանցնեն ժամանակի ընթացքում որեւէ վիրահատություն չի կատարվել»,- ասաց Արմեն Մուրադյանը:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 15-ին «Էրեբունի» բ/կ-ից ոստիկանության Կենտրոնականի բաժին հաղորդում է  ստացվել, որ փակ գանգուղեղային վնասվածքով, ծոծրակոսկրի կոտրվածք ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել Ռոբերտ Մ-ն, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ ՔՕ-ի 112-րդ մասի հատկանիշներով (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը), կատարվում է նախաքննություն: