Միգրացիայի միջազգային կազմակերպությունը հայտարարել է Կենտրոնական Աֆրիկյան հանրապետությունում հազարավոր օտարերկրացի քաղաքացիների տարհանման մասին՝ կապված այդ երկրում լարված իրադրության հետ:
«Միգրանտների տարհանումը պետք է արագ անկացվի ու կազմակերպվի նրա համար, որպեսզի հնարավոր լինի խուսափել մարդկանց կողմից սեփական ուժերով երկիրը լքելու փորձերից»,- հայտնել են Միգրացիայի միջազգային կազմակերպությունում, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
Կառույցն արդեն տարհանման հարցում է ստացել Նիգերից, Մալիից, Սուդանից, Կոնգոյի դեմոկրատական հանրապետությունից: Բացի այդ, այսօր կտարհանեն Չադի 800 քաղաքացու:
Հիշեցնենք, որ հունվարի 10-ին հրաժարական էին տվել ԿԱՀ ինքնահռչակ նախագահ Միշել Ջոթոդիան ու վարչապետ Նիկոլյա Տիանգեյը:





























