ԱՄՆ Պետական դեպարտամենտը ամերիկացի քաղաքացիներին հեռու է պահել Սոչիի Ձմեռային օլիմպիադային մեկնելուց՝ ահաբեկչության վտանգի պատճառով: Ընդ որում Պետդեպարտամենտը նշում է, որ վտանգն ընդհանուր բնույթ կրում ու ԱՄՆ քաղաքացիների հանդեպ որեւէ հստակ սպառնալիք չկա:
Բացի այդ Պետդեպարտամենտը կոչ է արել նրանց, ովքեր մեկնելու են Սոչի, անհատական բժշկական ապահովագրություն ձեռք բերել, քանի որ ԱՄՆ-ում վստահ չեն այդ քաղաքում ցուցաբերվող բժշկական օգնության որակի վրա:
Գերատեսչությունը նաեւ խնդրել է Սոչիում զգույշ լինել ԼԳՏԲ անձանց՝ կապված գեյ-քարոզչության արգելքի մասին ռուսական օրենքի հետ, հաղորդում է Gazeta.ru-ն:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ՀԴԲ-ն մի քանի տասնյակ գործակալների կուղարկի Ռուսաստան, որպեսզի օգնեն Սոչիում Ձմեռային օլիմպիադայի ժամանակ անվտանգության պահպանությանը: Ծառայության ղեկավար Ջեյմս Քոմին նշել է, որ անվտանգության պաշտպանությունը բավական բարդ է, քանի որ «մոտ են գտնվում անկայուն իրադրությունների ու ահաբեկչական սպառնալիքների աղբյուրների շրջանները», հաղորդում է «Ռոսբալտը»:





























