Հայ ազգային կոնգրեսի նախկին անդամ, «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Աշոտ Զաքարյանը, ով մեկ տարի առաջ հեռացել էր Հայաստանից, վերադարձել է: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց նախկին քաղբանտարկյալ, ՀԱԿ Գյումրու գրասենյակի նախկին ղեկավար, ԵԿՄ վարչության անդամ, «Կումայրի» ջոկատի հրամանատար Աշոտ Զաքարյանը:
Հարցին, թե ժամանակավոր է Հայաստանում, թե ոչ ասաց. «Աստված գիտի»: Սակայն նշեց, որ քաղաքականությամբ չի զբաղվում: «Հետագան էլ էլի Աստված գիտի»,- ավելացրեց Աշոտ Զաքարյանը:
Հարցին, թե այսօր տեսնում է մի քաղաքական ուժ, որը ի զորու է երկիրը դուրս հանել ստեղծված իրավիճակից, Աշոտ Զաքարյանը պատասխանեց. «Եկեք զերծ մնանք նման գնահատականներից, քանի որ չեմ զբաղվում քաղաքականությամբ»: Նա միաժամանակ ասաց, որ ոչինչով չի զբաղվում:





























