Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպումից հետո այցելել է ԱՄՆ 28-րդ նախագահ Վուդրո Վիլսոնի շիրիմին: Այնտեղ հավաքված է եղել նաեւ ամերիկահայությունը, որոնց հետ Սերժ Սարգսյանը հանպատրաստից հանդիպում է ունեցել եւ հանդես եկել ելույթով:

Անդրադառնալով Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպմանը, ՀՀ նախագահն ասել է. «Հայաստանի դիրքորոշումը եղել եւ մնում է շատ հստակ. „Թուրքիան չի կարող նախապայմանների լեզվով խոսել Հայաստանի ու հայության հետ: Մենք դա պարզապես թույլ չենք տա“: Նա նաեւ հավելել է, որ Հայաստանը չի պատրաստվում որեւէ ձեւաչափով քննության առարկա դարձնել ցեղասպանության փաստը, կամ ձեւացնել, թե հավատում է, որ Թուրքիան կարող է որեւէ դրական դերակատարություն ունենալ ղարաբաղյան հիմնախնդրի բանակցային գործընթացում»:

Ցանկացած նոր արտաքին քաղաքական ուղեգիծ ենթակա է փորձությունների, որովհետև մենք անցնում ենք չտրորված արահետով: Ես վստահ եմ, որ Հայաստանը պատվով է բռնելու նաև այս քննությունը":