ԱՄՆ բանակը ճապոնական Օկինավա կղզում փորձարկել է կենսաբանական զենք: Այս մասին հաղորդում են ճապոնական լրատվամիջոցները՝ վկայակոչելով ամերիկյան կառավարության փաստաթղթերը:
Հաղորդվում է, որ խոսքը վաթսունականների սկզբի իրադարձությունների մասին է: Զինվորաանները բրինձի դաշտերի վրա տարածել են պաթոգեն սնկերի սպորներ եւ հետո հետեւել են, թե ինչպես են հարուցիչները ազդում մշակաբույսերի վրա:
Վայրի բնությունում սունկը, որը կիրառել է ԱՄՆ բանակը, ամեն տարի ոչնչացնում է բրինձի դաշտեր, որոնց միջոցով կարելի է կերակրել 60 մլն մարդ, հաղորդում է «Ռոսիա 24»-ը:





























