Լիբիայում մայրաքաղաք Տրիպոլիից արեւելք գտնվող Սիրտ քաղաքի իր առանձնատանը սպանվել է արդյունաբերության փոխնախարար Հասան ալ Դրուին:

Անհայտ անձինք   ալ Դրուիի վրա կրակել են քաղաքի կենտրոնական շուկայի մոտ, հայտնում է BBC-ն` վկայակոչելով տեղի լրատվամիջոցները: 

Դրուին Լիբիայի Ազգային անցումային խորհրդի նախկին անդամ էր: Արդյունաբերության փոխնախարարի պաշտոնում նրան նշանակել էր վարչապետ Ալի Զեյդանը:

Նշվում է, որ դա Ազգային անցումային խորհրդի անդամի առաջին սպանությունն է Լիբիայում, որտեղ անօրինություն է տիրում 2011թ. Հոկտեմբերից ի վեր՝ Մուամար Քադաֆիին տապալելուց հետո: