Սիրիայի ճակատագիրը պետք է որոշեն այդ երկրի քաղաքացիները: Այդ մասին հայտարարել է Սիրիայի ԱԳ ու միգրացիայի հարցերով փոխնախարար Ֆեյսալ Ալ-Մեքդադը:
ԱԳ փոխնախարարի խոսքով՝ պետությունները, որոնք Սիրիայում ահաբեկչություն են տարածում, չեն կարողանա խուսափել իրենց տարածքում դրա հետեւանքներից: «Դա հատկապես վերաբերում է Սաուդյան Արաբիային, ԱՄՆ-ին, ինչնպես նաեւ Ֆրանսիային, որոնք ստում են, որ պայքարում են ահաբեկչության դեմ, սակայն իրականում աջակցում են Սիրիայում դրա տարածմանը»,-հայտարարել է նախարարը: Նա նաեւ ընդգծել է, որ մի քանի օրից սիրիական պատվիրակությունը մեկնելու է «Ժնեւ-2» կոնֆերանսին:
ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրիի հետ քննարկելու է «Ժնեւ-2» կոնֆերանսի նախապատրաստության ընթացքը:





























