Ռուսաստանում Դումայի հանձնաժողը կքննարկի քվեաթերթիկներում «բոլորին դեմ» կետի վերականգնման հարցը:

ՌԴ Պետդումայի սահմանադրական օրենսդրության եւ պետական շինարարության հանձնաժողը կքննարկի քվեաթերթիկներում «բոլորին դեմ» կետի վերականգնման հարցը: Փաստաթղթին արդեն հավանություն են տվել ՌԴ կառավարությունը եւ երկրի վեց սուբյեկտների օրոնսդիր մարմինները, ռուսական ոչ   մի շրջան դեմ չի արտահայտվել:

Ըստ օրինագծի` «բոլորի դեմ եմ» կետը պետք է վերադառնա ընտրական բոլոր քվեաթերթիկներում, բացառությամբ նախագահական ընտրությունների: 

« «Բոլորին դեմ եմ» կետը քվեաթերթիկների մեջ վերականգնելը իշխանություններին իրավիճակն անաչառ ուսումնասիրելու հնարավորություն կընձեռի, եւ կտեսնեն, թե քանի քաղաքացի չի աջակցում ընտրություններին մասնակցող կուսակցություններին»,  - նշվում է օրինագծի հիմնավորման մեջ, հայտնում են ռուսական լրատվամիջոցները: