Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդեւի համակուրսեցի, «Սվյազինվեստ»-ի նախկին ղեկավար Վադիմ Սեմյոնովը «Ռոստելեկոմ» եւ «Tele2-Ռոսիա» ՀՁ-ի ղեկավարի առավել հավանական թեկնածու է դիտվում:

Հաղորդվում է, որ Ռուսաստանում մեծությամբ չորրորդ բջջային օպերատորի ղեկավարի պաշտոնի այլ թեկնածուներ էլ կան, որոնց անունները չեն  նշվում, սակայն Սեմյոնովն ամենատրամաբանական եւ «քաղաքական ճիշտ» թեկնածուն է, հայտնում է  «Վեդոմոստին»` վկայակոչելով անանուն աղբյուրները: 

Վադիմ Սեմյոնովը 1987թ. ավարտել է Լենինգրադի համալսարանը` «իրավագիտություն» մասնագիտությամբ: Հետագայում նա իրավաբան է աշխատել հեռահաղորդակցման ընկերություններում, իսկ 2010թ. գլխավորել է «Սզվյազինվեստ»-ը: