ԵՄ-ում նախագահող Հունաստանը մարտի կեսին ԵՄ-ում կներկայացնի առաջարկություններ՝ կապված երրորդ երկրների համար վիզային ռեժիմը պարզեցնելու հետ: Այս մասին հաղորդել է այդ երկրի տուրիզմի նախարար Օլգա Կեֆալոյաննին:

«ԵՄ-ում հունական նախագահության առաջնայնություններից է ցույց տալ, որ տուրիզմը պետք է Եվրամիության համար զարգացման քաղաքականության անբաժանելի մասը դառնա: Դա վերաբերում է ոչ միայն Հունաստանին ու հարավային երկրներին, այլեւ՝ ամբողջ Եվրոպային»,-ասել է նա: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով Nea-ն:

Նախարարի խոսքով՝ հունական ու եվրոպական տնտեսությունների համար ծովային ու կրուիզային տուրիզմը կարեւոր նշանակություն ունի: