Հատուկ քննչական ծառայության վարույթ է ընդունվել Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազությունում ՀՀ ՔՕ 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով` Ա. Շ.-ի կողմից խաբեությամբ եւ վստահությունը չարաշահելու եղանակով Ա. Ղ.-ի առանձնապես խոշոր չափերի 30.000 ԱՄՆ դոլար գումարը հափշտակելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը:

ՀՔԾ մամուլի ծառայությունից հայտնում են, թե նախաքննությամբ պարզվել է, որ ՀՀ ոստիկանության Արաբկիրի քննչական բաժնում Ա. Շ.-ն ցուցմունք է տվել այն մասին, որ Ա. Ղ.-ից` վերը նշված գումարը վերցրել է 5 տոկոս տոկոսադրույքով, որի դիմաց մինչեւ 2012թ. ապրիլ ամսիսը վճարել է ամսական 1500 ԱՄՆ դոլար:

Նախաքննությամբ պարզվել է, որ այդ հանգամանքի մասին նախկինում չի հայտնել, քանի որ Ա. Ղ.-ի որդին (ՀՀ ոստիկանության բաժանմունքի օպերլիազոր), գոտկատեղին եղած ատրճանակով, 2012թ. ամռանը ընկերոջ հետ այցելել է իրենց տուն եւ կնոջ, մոր, մանկահասակ հաշմանդամ երեխայի ներկայությամբ ագրեսիվ վարքագիծ դրսեւորելով` հիշյալ գումարը չվերադարձնելու դեպքում իրեն սպառնալիքներ է տվել:

Նախաքննությունը շարունակվում է: