Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն գլխավորում է Ռուսաստանի կառավարության անդամների վարկանիշը՝ ըստ Հանրային կարծիքի ուսումնասիրման համառուսական կենտրոնի:
Հաձայն երկուշաբթի ներկայացված սոցհարցման տվյալների՝ այդ պաշտոնում նրա գործունեությունը հինգ միավորանոց համակարգում գնահատվել է 4,06 միավոր, հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը:
Նա միակն է, որի աշխատանքը պատասխանողները չորսից բարձր են գնահատել: Երկրորդ հորիզոնականում է ԱԳ նախարար Սերգեյ Շոյգուն՝ 3,84, երրորդում՝ ԱԻ նախարար Վլադիմիր Պուչկովը՝ 3, 48:
Նշվում է, որ Շոյգուն առաջին ամիսը չէ, որ վարկանիշի առաջատար է ճանաչվում:





























