Երեւանի Լվովյան փողոցի թիվ 10/5 հասցեի մոտ hունվարի 12-ին, ժամը 13.00-ի սահմաններում,իրար են բախվել «ՎԱԶ-2115» եւ «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենաներ:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե «Մերսեդես Բենց»-ի վարորդը եւ ուղեւորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Կատարվում է քննություն: