Զենքի խոշորագույն միջազգային Shot Show 2014 ցուցահանդեսի շրջանակում, որը կկայանա հունվարի 14-17-ին Լաս Վեգասում, նախատեսվում է ռուսական «Կալաշնիկով» կոնցեռնի մարզա-որսորդական արտադրանքի ԱՄՆ մատակարարման մասին համաձայնագրի ստորագրում: Բացառիկ համաձայնագիրը կստորագրվի «Ռոստեխ» եւ Russian Weapon Company (RWC) կորպորացիայի կազմում գործող «Կալաշնիկով» կոնցեռնի հետ: «Կալաշնիկով» կոնցեռնի մարքեթինգի գծով տնօրեն Պավել Կոլեգովի խոսքով՝ «Կալաշնիկովը» հանձին RWC-ի բացառիկ դիլերի, կարող է ԱՄՆ-ին ամեն տարի մինչեւ 200 000 միավոր զենք վաճառել: Հաղորդագրության համաձայն՝ «Կալաշնիկովը» RWС-ի հետ արդեն երկու տարի սերտ համագործակցում է: Բացի դա, կոնցեռնի մարզա-որսորդական արտադրանքի արտահանման շուրջ 90%-ն ուղարկվում է ԱՄՆ: ԱՄՆ-ում «Կալաշնիկով» բրենդի արտահանման համար հասանելի են քաղաքացիական զենքի 30 մոդելներ՝ «Սայգի»-ի հայտնի մոդելները, «Լոս», «Բարս», «Սոբոլ», «Ռեկորդ» կարաբինները, ինչպես նաեւ Իժեւսկի մեխանիկական գործարանների որսորդական հրացանները: