Փրկարար ծառայությունը հունվարի 13-ին, ժամը 10.24-ին ահազանգ է ստացել, որ հրդեհ է բռնկվել Լոռու մարզի Օձուն գյուղի Եզնանիվ կոչվող հանդամասում:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 10.35-ին, մարվել՝ 10.54-ին:

Այրվել է 1800 քմ խոտածածկ տարածք: